Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ինչպես օգնել աշակերտին՝ հաղթահարելու հետարձակուրդային սթրեսը

Ինչպես օգնել աշակերտին՝ հաղթահարելու հետարձակուրդային սթրեսը
03.09.2013 | 11:32

Սովորաբար երկար հանգստից հետո առաջ է գալիս հարմարվողականության խնդիրը և բնականոն հուն ընկնելու համար ժամանակ է պետք: Եվ այդ ժամանակը յուրաքանչյուր երեխայի այցելում է տարբեր պահերի: Անհրաժեշտ է, որ առաջին դասարանցիները դասապրոցեսին կամ դպրոցական կյանքին լիարժեքորեն ներգրավվեն միայն մեկուկեսից մինչև երեք ամիսների ընթացքում: Հինգերորդ դասարանի աշակերտներին մեկ ամիսը բավական է, իսկ բարձր դասարանցիները այդ շրջանը հաղթահարում են երկուսից-երեք շաբաթների ընթացքում: Այս ժամանակաշրջանը բնութագրվում է ոչ միայն հոգեբանական դժվարությունների, այլ հաճախ` թույլ տեսողություն ունեցողների ընդհանուր ֆիզիկական վիճակից դուրս գալու կարևոր փուլեր:
Խորհուրդներ ծնողներին
Պատճառներից մեկը, թե ինչու են երեխաները սիրում ամառային արձակուրդը` ռեժիմի բացակայությունն է, վաղ առավոտյան չարթնանալն է, երեկոյան ցանկացած ժամի քնելն է: Ծնողները կարող են խախտել ընդունված կանոնները և դրանում սարսափելի ոչինչ չկա: Միայն` ամեն ինչ իր ժամանակին: Պարզապես, հարկավոր է ուսումնական տարին սկսվելուց մեկ-երկու շաբաթ առաջ երեխային վարժեցնել «դպրոցական ռեժիմին»:
Ամերիկյան ակադեմիայի բժշկության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ, երկար քունը ոչ միայն ազդում է երեխայի բնականոն զարգացման վրա, այլև հանդիսանում ուսուցման արդյունավետ գործունեության հիմքը: Այնպես որ, առաջին հերթին պետք է երեխային արգելել երեկոյան ժամերին հեռուստատեսություն դիտելը, և այն փոխարինել երեկոյան զբոսանքով, ինչը ոչ միայն կօգնի նրան արագ քնել, այլև կլինի ազդանշան` հետագա փոփոխությունների համար:
Հոգեբանները խորհուրդ են տալիս առաջին երկու-երեք շաբաթների ընթացքում երեխային չճնշել հարցերով` ի՞նչ գնահատակններ ես ստացել և այլն: Միայն անհրաժեշտ է սահմանափակվել` ի՞նչ նոր բան ես սովորել, ի՞նչ գիտելիքներ ես ձեռք բերել. «Ձեր խնդիրը` սերմանել վստահություն դպրոցի և հետաքրքրություն` առարկաների նկատմամբ: ՈՒսման հաջողության գրավականը հենց դրա մեջ է»,-փաստում են փորձագետները:
Շատ կարևոր է ճիշտ սննդակարգը: Եվ իզուր չէ Հիպոկրատն ասել. «Մենք այն ենք` ինչ ուտում ենք»: Ուղեղի սնուցման, հիշողության ամրապնդման համար, խորհուրդ է տրվում շատ օգտագործել կաթ, ձու, ձուկ: ՈՒղեղի աշխատանքի անգնահատելի տարր է հանդիսանում մագնեզիումը, որը առկա է ընկույզի, հնդկացորենի, կակաոի, բանանի, արևածաղկի սերմի, տապակած կարտոֆիլի մեջ:

Շատ առումներով երեխաների` այս դժվարանցանելի փուլը կախված է հենց ուսուցչից: ՈՒսուցիչը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի երեխաների ակտիվ ուսուցման համար: Որպեսզի աշակերտները ակտիվորեն զբաղվեն ուսումնառությամբ, պետք է դասարանում կիրառել ոչ ավանդական դասավանդման մեթոդներ: Ցանկացած տարիքում երեխաները սիրում են խաղալ: Այդ իսկ պատճառով օգտագործել խաղային ծրագրեր` փոխելով երեխաների տեղերը: Այդ մոտեցումը օգնում է թարմացնել գիտելիքները:
ՈՒսուցիչը պետք է հիշի, որ երեքամսյա արձակուրդների ընթացքում երեխաները ակտիվ շարժվել են և 45 րոպե շարունակ նրանց նստեցնել նույն գրասեղանի շուրջ` նշանակում է բացասաբար ազդել փոքրիկների հոգեբանության, էմոցիոնալ և ֆիզիկական վիճակի վրա: ՈՒստի, գիտակցելով այս ամենը, անհրաժեշտ է, որ մանկավարժը «ֆիզիկական, զգացմունքային և բեռնաթափման» դասաժամեր անցկացնի: Բարձր դասարաններում խորհուրդ է տրվում անցկացնել «Ազատ շփման րոպե»:
Ամենակարևորը` թե՛ ծնողները, թե՛ մանկավարժները պետք է հետևեն այն բանին, որ երեխայի մեջ, այս փուլում, դպրոցի նկատմամբ բացասական վերաբերմունք չառաջանա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ